Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեներգիչների» մրցույթում 1-ին կարգի մրցանակ չի շնորհվել

«Մեներգիչների» մրցույթում 1-ին կարգի մրցանակ չի շնորհվել
13.12.2014 | 11:02

«Մեներգիչների» (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթն այս տարի նվիրվում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:

Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ՝ 52 արհեստավարժ երգիչ-երգչուհիներ:
Մրցույթի ժյուրիի միաձայն որոշմամբ` 1-ին կարգի մրցանակ (կանանց և տղամարդկանց ձայներ) չի շնորհվել: 2-րդ կարգի մրցանակի արժանացել են (կանացի ձայներ) Աշուրյան Տաթևիկը, Սաֆարյան Քրիստինեն, տղամարդկանց ձայներ՝ Թոնգուրյան Հայկը, Մալխասյան Անդրանիկը: 3-րդ կարգի մրցանակի արժանացել են (կանացի ձայներ)՝ Մարտիրոսյան Մարիաննան, Խաչատրյան Արմինեն, տղամարդկանց ձայներ` Վարդանյան Գագիկը, Սարգսյան Կիմը:
Հատուկ մրցանակների են արժանացել ամենաերիտասարդ մասնակիցները` Գրիգորյան Նունեն («Հույսի մրցանակ») և Գ. Գասպարյանի երկացանկից «Լավագույն կատարման համար»՝ Նաջարյան Ալվինան:
«Մեներգիչների» (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը տեղի կունենա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ